12:44  ,  22 մարտի, 2018

Մոուրինյոն զայրացել է Պոգբայի վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վրա զայրացել է հետխաղյա հարցազրույցն ընդհատելու համար, գրում է Mirror-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 10-ին կայացած «Լիվերպուլի» դեմ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի (2:1) խաղից հետո։ Պորտուգալացի մասնագետը հարցազրույց տալիս է եղել, երբ մոտեցել է Պոգբան եւ սեղմել նրա ձեռքը, ինչից հետո փորձել է մարզիչի ուշադրությունը սեւեռել իր վրա։ Նշվում է, որ դա խիստ զայրացրել է Մոուրինյոյին։ Նա ֆրանսիացի կիսապաշտպանի վարքը որակել է որպես անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Պոգբան ոչ միշտ է հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում