10:30  ,  22 մարտի, 2018

NBA․ Լեբրոն Ջեյմսը դարձյալ փայլեց եւ ճանաչվեց օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» 132:129 հաշվով տնային հաղթանակ է տարել «Տորոնտոյի» նկատմամբ։

«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 35 միավոր եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 132:129 (42:38, 22:41, 34:20, 34:30)

«Ֆիլադելֆիա» – «Մեմֆիս»՝ 119:105 (26:19, 32:25, 41:25, 20:36)

«Բրուքլին» – «Շառլոտ»՝ 105:111 (34:22, 28:21, 25:32, 18:36)

«Մայամի» – «Նյու Յորք»՝ 119:98 (27:26, 37:21, 35:30, 20:21)

«Նոր Օրլեան» – «Ինդիանա»՝ 96:92 (24:25, 27:25, 16:19, 29:23)

«Չիկագո» – «Դենվեր»՝ 102:135 (25:39, 21:38, 24:36, 32:22)

«Միլուոկի» – «Կլիպերս»՝ 120:127 (24:38, 33:26, 26:33, 37:30)

«Սան Անտոնիո» – «Վաշինգտոն»՝ 98:90 (18:18, 32:26, 27:16, 21:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում