10:21  ,  22 մարտի, 2018

Ֆլորենտինո Պերես. Ռոնալդուն չի խնդրել «Ռեալից» հեռանալու թույլտվություն

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Չինաստան տեղափոխվելու հնարավորությունը։

«Ռոնալդուն չի խնդրել հեռանալու թույլտվություն։ Նա ունի գործող պայմանագիր, թեեւ թիմը չի ցուցադրում լավ արդյունքներ։

Ինչ վերաբերում է Ֆելիպե Սկոլարիի հայտարարությանը, երբ ձեր ընկերն ապրում է Հոնկոնգում, դուք հարցնում եք, թե ինչպես են նրա գործերը։ Դա նորմալ է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ չինական «Գուանչժոու Էվերգրանդի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել էր, որ Ռոնալդուն իրենից հետաքրքրվել է, թե ինչպիսին է կյանքը Չինաստանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում