01:04  ,  22 մարտի, 2018

Գրիզման. Պոգբան երջանիկ է, բայց հեշտ չէ ընդունել փաստը, որը չես խաղում ակումբում

Ֆրանսիայի հավաքականին անհրաժեշտ է կենսուրախ եւ արդյունավետ խաղացող, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ խոսելով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին, որը չի հայտնվում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Պոգբան լայն ժպիտով է միացել Ֆրանսիայի հավաքականին: Նա երջանիկ է: Իհարկե, հեշտ չէ ընդունել իրավիճակը, երբ չես խաղում ակումբում: Բայց Պոգբան շատ է սիրում ֆուտբոլը, նա առավելագույնն է ցուցադրում ամեն խաղում: Մեր մարզիչը վստահում է նրան, իսկ թիմակիցները հավատում նրա ուժերին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մարտի 23-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում կընդունի Կոլումբիայի թիմին:

Ֆոտո՝ twitter.com/equipedefrance

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում