21:40  ,  21 մարտի, 2018

ԱԱ. Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան հետ մնաց Կարոլինա Կոստներից

Միլանում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ կանանց մենասահքի կարճ ծրագիրը: Փհենչհանի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալինա Զագիտովան գրավեց երկրորդ տեղը: Առաջատարն առայժմ իտալացի Կարոլինա Կոստներն է: Ազատ ծրագիրը մարտի 23-ին է: Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացված չէ:

Տղամարդկանց մենասահքում (կարճ ծրագիրը մարտի 22-ին է, ազատ ծրագիրը՝ մարտի 24-ին) Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, պարային զույգերի մրցումներում՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը (մարտի 23-ին եւ 24-ին):

Աշխարհի առաջնություն, կանայք, կարճ ծրագիր

1. Կարոլինա Կոստներ (Իտալիա)՝ 80,27
2. Ալինա Զագիտովա (Ռուսաստան)՝79,51
3. Սատոկո Միյահիրա (Ճապոնիա)՝ 74,36
4. Քեյթլին Օսմոնդ (Կանադա)՝ 72,73
5. Մարիա Սոտսկովա (Ռուսաստան)՝71,80
6. Գաբրիել Դեյլման (Կանադա)՝ 71,61

Ֆոտո՝ twitter.com/ISU_Figure

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում