20:41  ,  21 մարտի, 2018

ԱԱ-2018. Ռոնալդուի նոր խաղակոշիկները (ֆոտո)

Ամերիկյան Nike ընկերությունը ներկայացրել է CR7 CHAPTER 6 խաղակոշիկները, որոնցով աշխարհի առաջնությունում հանդես կգա Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի (հունիսի 1, Սոչի), Մարոկկոյի (հունիսի 20, Մոսկվա) եւ Իրանի (հունիսի 25, Սարանսկ) թիմերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով