21:11  ,  21 մարտի, 2018

Օբամեյանգի շքեղ առանձնատունը Լոնդոնում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը առանձնատուն է գնել Հյուսիսային Լոնդոնում՝ վճարելով 18 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

Առանձնատունն ունի 7 ննջարան, ճաշասենյակ, հյուրասենյակ, աշխատասենյակ, լողավազան, տնային կինոթատրոն, մարզասարքերի դահլիճ, վերելակ:

Օբամեյանգի հարեւաններից են «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլը, Լորան Կոսելնին, Ալեքսանդր Լյակազետը:










Ֆոտո՝ twitter.com/thesunfootball

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում