19:36  ,  21 մարտի, 2018

Օզբիլիսը վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել մոլդովական «Շերիֆի»  կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Վնասվածքի ծանրության մասին պարզ կդառնա հետազոտությունից հետո, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի մարզումներին հրավիրվել է նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով