19:10  ,  21 մարտի, 2018

Մոսկվայի «Արարատն» ու «Ալաշկերտը» կխաղան Երեւանում

Օգտվելով հավաքականների առաջիկա ընկերական հանդիպումների հետ կապված առաջնությունում հայտարարված ընդմիջումից, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Արարարտի» հետ:

Հանդիպումը տեի կունենա մարտի 26-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում եւ կմեկնարկի 16:00-ին: Մոսկվայի «Արարատը» մարզումային հավաք է անցկացնում Երեւանում:

 «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) առաջնությունում եւ 17 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում