18:43  ,  21 մարտի, 2018

Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը հորդորել է հրավիրել Լուիս Էնրիկեին

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբի ղեկավարությանը հորդորել է գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրել իսպանացի Լուիս Էնրիկեին, որի հետ աշխատել է կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է parisunited-ը:

Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի Ունաի Էմերին կհեռանա ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնից:

Թեկնածուների թվում նշվում են նաեւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն եւ իտալացի Կարլո Անչելոտին, որը նախկինում արդեն աշխատել է ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում