17:40  ,  21 մարտի, 2018

ԱԱ-2018. Բրազիլիայի հավաքականի նոր համազգեստը (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա հունիս-հուլիսին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունում, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը: Համազգեստը ավանդական գույներով է:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը կմրցի Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կոստա Ռիկայի թիմերի հետ:

Մարտի 23-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում Բրազիլիայի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի ռուսների հետ, իսկ մարտի 27-ին Բեռլինում կխաղա գերմանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով