18:09  ,  21 մարտի, 2018

Զիդանը հավանություն է տվել Լեւանդովսկու տեղափոխությանը «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տվել Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությանն Արքայական ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը: Գործարքը նախատեսվում է իրականացնել այս ամռանը: Մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն արդեն համաձայնության են հասել 29-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:

Սպասվում է, որ «Բավարիան» Լեւանդովսկու տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն եվրո: «Ռեալը» ցանկանում է վճարել այդ գումարի մի մասը՝ գերմանական ակումբին հանձնելով նաեւ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքը: 26-ամյա կոլումբացի կիսապաշտպանը վարձավճարով է հանդես գալիս «Բավարիայում», սակայն վարձակալության պայմանագրով մյունխենյան թիմը կարող է 42 միլիոն եվրոյով գնել նրան:

2014 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Լեւանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում