13:49  ,  21 մարտի, 2018

Ռոնալդինյոն սկսել է քաղաքական կարիերա

Բրազիլիայի հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն սկսել է քաղաքական կարիերա։

Նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է Բրազիլիայի Հանրապետական կուսակցության կազմում եւ պատրաստվում է այս տարի մասնակցել երկրի համընդհանուր ընտրություններին։ 38-ամյա Ռոնալդինյոն ծրագրել է մասնակցել ազգային կոնգրեսի ընտրություններին։ Սպասվում է, որ նա աթոռ կստանա Բրազիլիայի դաշնային սենատում եւ կմասնակցի երկրի օրինաստեղծման գործընթացին, գրում է Metropoles-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր այս տարվա հունվարին։ 2002թ. աշխարհի չեմպիոնի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում