12:42  ,  21 մարտի, 2018

Ռաուլը կգլխավորի «Ռեալի» Մ-18 թիմը

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը հաջորդ ամիս կսկսի մարզչական աշխատանք։

Marca-ի համաձայն՝ 2015-ին կարիերան ավարտած 40-ամյա իսպանացին կստանա մարզչական արտոնագիր եւ կգլխավորի Արքայական ակումբի մինչեւ 18 տարեկանների թիմը։

Ռաուլը «Ռեալում» խաղացել է 1994-2010-ը, այնուհետեւ հանդես է եկել գերմանական «Շալկեում», Քաթարի «Ալ Սադում» ու ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս