11:37  ,  21 մարտի, 2018

NBA. Ջեյմս Հարդենի 42 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում Արեւելյան գոտու առաջատար «Հյուսթոնը» 115։111 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պորտլենդի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հյուրերին բերել է 42 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Քրիս Պոլի փոխանցումը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Տորոնտո»՝ 86:93 (25:24, 26:28, 25:16, 10:25)

«Մինեսոտա» – «Կլիպերս»՝ 123:109 (28:32, 31:26, 36:25, 28:26)

«Նոր Օրլեան» – «Դալաս»՝ 115:105 (29:30, 25:22, 26:28, 35:25)

«Բոստոն» – «Օկլահոմա»՝ 100:99 (18:26, 27:22, 28:27, 27:24)

«Յուտա» – «Ատլանտա»՝ 94:99 (27:21, 15:20, 25:22, 27:36)

«Ֆինիքս» – «Դետրոյտ»՝ 88:115 (19:19, 19:25, 26:36, 24:35)

«Պորտլենդ» – «Հյուսթոն»՝ 111:115 (31:27, 24:28, 32:31, 24:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում