11:12  ,  21 մարտի, 2018

«Բավարիան» բանակցել է Մաուրիսիո Պոչետինոյի հետ

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը բանակցություններ է վարել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, հաղորդում է Bild-ը։

Արգենտինացի մասնագետը դիտարկվում է որպես Յուպ Հայնկեսին փոխարինող։ Աղբյուրը նշում է, որ Պոչետինոյի՝ «Բավարիա» տեղափոխության հավանականությունը մեծ չէ։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Այս մրցաշրջանը մյունխենցիները սկսել էին իտալացի Կարլո Անչելոտիի հետ, որը հեռացվեց սեպտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում