10:53  ,  21 մարտի, 2018

Սալահի արդյունավետությունը մեծ վնասներ է հասցնում նրա հովանավորին

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը զգալի վնասներ է հասցնում իր անձնական հովանավոր Vodafone Egypt ընկերությանը, գրում է L’Equipe-ը։

Ընկերությանն այս մրցաշրջանում Սալահի յուրաքանչյուր գոլի համար իր բաժանորդներին խոստացել է 11 րոպե անվճար խոսելաժամանակ։ Հաշվի առնելով, որ Vodafone Egypt-ն ունի 43 միլիոն բաժանորդ, ընկերությանն ամեն անգամ 114 միլիոն եվրո է կորցնում Սալահի գոլի պատճառով։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը 30 խաղում խփել է 28 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա «Լիվերպուլի» կազմում դարձել է 36 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում