00:10  ,  21 մարտի, 2018

Օբամեյանգ. Ժամանակին կարող էի ընտրել Իսպանիայի կամ Ֆրանսիայի հավաքականները

Լոնդոնի «Արսենալի» եւ Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել ընտրություն կատարել Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Գաբոնի ազգային հավաքականների միջեւ:

«Ես երիտասարդ էի, երբ որոշում ընդունեցի: Ֆուտբոլիստները հաճախ երկար են մտածում, իսկ ես հենց սկզբից գիտեի ընտրությունս: Ցանկանում էի հետեւել հորս օրինակին: Նա եղել է Գաբոնի հավաքականի ավագը: Կարող էի ընտրել Իսպանիան կամ Ֆրանսիան: Ես խաղացել եմ Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում, բայց արագ հասկացա, որ ցանկանում եմ անցնել հորս ճանապարհը»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը Գաբոնի հավաքականում անցկացրած 49 խաղում խփել է 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս