Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկ անել իտալական «Ռոմային» դարպասապահ Ալիսոնի (Ռամզես Բեքեր) տրանսֆերի հարցով: Արքայական ակումբը մտադիր է 60 միլիոն եվրո վճարել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա խաղացողի համար, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը:
«Ռեալը» Ալիսոնին կառաջարկի հինգ տարվա պամանագիր եւ վարձատրության կրկնապատկում: Ալիսոնի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Լիվերպուլը»:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ալիսոնը մասնակցել է 29 հանդիպման, բաց է թողել 23 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում