21:46  ,  20 մարտի, 2018

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորս տուրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն է, որը տարել է չորս հաղթանակ:

13 շախմատիստներ վաստակել են 3.5-ական միավոր: Նրանց թվում է նաեւ հայաստանցի Հայկ Մ. Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 3-ական միավոր:

Հրանտ Մելքումյանը, Արտավազդ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում