20:56  ,  20 մարտի, 2018

Մեսին Արգենտինայի հավաքականի հետ կմարզվի «Ռեալի» մարզաբազայում

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի հետ երեք օր կմարզվի Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում, հաղորդում է Marca-ն:

Արգենտինացիները կպատրաստվեն Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի կունենա մարտի 27-ին Մադրիդում, «Աթլետիկոյի» ստադիոնում:

Նախքան այդ, Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում կմրցի Իտալիայի թիմի հետ: Այդ խաղը տեղի կունենա մարտի 23-ին Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում: Արգենտինայի թիմն արդեն Անգլիայում է եւ մարզվում է «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում:

Ֆոտո՝ twitter.com/Argentina

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում