Երեւանի «Ալաշկերտի» նախկին հարձակվող, բրազիլացի Հեբեր Արաուժոն արդյունավետ խաղով աչքի է ընկնում Խորվաթիայի առաջնությունում: 26-ամյա ֆուտբոլիստը ներկայացնում է «Ռիեկան»: Ընթացիկ առաջնության նախորդ չորս խաղերում Արաուժոն առանց գոլի չի հեռացել՝ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Խաղերից մեկում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, Զագրեբի «Դինամոյի» դեմ՝ դուբլի հեղինակ:
Հեբեր Արաուժոն «Ալաշկերտում» հանդես է եկել 2015-2016 թվականների մրցաշրջանում եւ Հայաստանի առաջնությունում խփել է 16 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում