20:11  ,  20 մարտի, 2018

Էրերան ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալ «Աթլետիկ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան մտադիր է ամռանը հեռանալ անգլիական ակումբից եւ վերադառնալ Բիլբաոյի «Աթլետիկ», որը լքել է 2014 թվականին:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հորդորել Էրերային փնտրել նոր թիմ, հաղորդում է Mundo Deportivo-ն: Իսպանացի ֆուտբոլիստը մերժել է «Աթլետիկոյին», «Միլանին» եւ «Վալենսիային»:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում