19:48  ,  20 մարտի, 2018

Պոգբա. Հաճույք կլիներ Նեյմարի հետ նույն թիմում խաղալը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ «հաճույք» կլիներ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ նույն թիմում խաղալը, փոխանցում է skysports-ը:

Պոգբան նաեւ նշել է, որ հետեւում է Անդրես Ինյեստայի, Յայա Տուրեի, Կեւին Դե Բրույնեի եւ Լուկա Մոդրիչի խաղին եւ ձգտում է լինել ավելի լավը:

Հիշեցնենք, որ Պոգբան վերջին շրջանում հազվադեպ է հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում եւ լարված հարաբերություններ ունի անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում