18:41  ,  20 մարտի, 2018

«Ակտոբեն» կարող է հայտավորել Մարկոս Պիզելիին

ՖԻՖԱ-ն հանել է «Ակտոբեի» նկատմամբ արգելանքը, որով Ղազախստանի թիմը ֆուտբոլիստներին եւ տարբեր կազմակերպություններին ունեցած պարտքերի պատճառով զրկվել էր նոր խաղացողների հայտավորելու իրավունքից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբը պարտավորվել է մինչեւ հունիս մարել բոլոր պարտքերը:

Ղազախստանի առաջնության երրորդ տուրից «Ակտոբեն» կկարողանա հայտավորել ձմռանը ձեռք բերած ֆուտբոլիստներին, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:

Հիշեցնենք, որ Պիզելին Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից» է տեղափոխվել «Ակտոբե», որտեղ հանդես է եկել նաեւ 2014-2015 թվականներին եւ Ղազախստանի առաջնության 55 խաղում խփել է 13 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում