18:10  ,  20 մարտի, 2018

Ռոման Բերեզովսկին՝ ԱԱ-2018-ում Ռուսաստանի թիմի հնարավորությունների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին գնահատել է Ռուսաստանի հավաքականի շանսերը 2018թ. հունիս-հուլիսին այդ երկրում կայանալիք աշխարհի առաջնությունում:

«Աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է ամբողջ երկրի համար: Մինչեւ վերջերս վստահ էի, որ Ռուսաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, սակայն թիմը կորցրեց մի քանի առանցքային խաղացողների:Նրանցից վերջինը Ալեքսանդր Կոկորինն էր: Այժմ Ռուսաստանի թիմի համար շատ ծանր կլինի: Բայց հավատում եմ, որ կկարողանա խմբից դուրս գալ:

«Զենիթի» ստադիոնը սուպեր է, ֆանտաստիկա է: Պետերբուրգի կլիմայի պայմաններում դա լավագույնն էր, որ հնարավոր էր հորինել: Եթե Ռուսաստանում ունենայինք մի քանի այդպիսի ստադիոններ, մեր առաջնության մակարդակը կբարձրանար»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Զենիթի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2015-2017 թվականներին Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահների մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով