17:43  ,  20 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել «Բայերի» դարպասապահին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Լեւերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյի ծառայություններով, հաղորդում է բրիտանական The Sun-ը: Գերմանացի խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում կամ Իսպանիայում եւ պատրաստ է հեռանալ «Բայերից»:

Լենոն առաջարկներ ունի նաեւ Մադրիդի «Ռեալից», անգլիական «Լիվերպուլից» եւ իտալական «Նապոլին»:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա դարպասապահը «Բայերում» մասնակցել է 31 հանդիպման, բաց է թողել 38 գոլ, 10 խաղում անառիկ է պահել դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում