17:10  ,  20 մարտի, 2018

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների նոր համազգեստն արտագնա խաղերի համար (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի եւ փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականները ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված նոր համազգեստը, որով հանդես կգա Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Համազգեստի հեղինակն է Adidas-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում