16:42  ,  20 մարտի, 2018

Նեյմարի պարը՝ մեկ ոտքով

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շարունակում է հայրենիքում վերականգնվել վիրահատությունից։

26-ամյա ֆուտբոլիստի ոտքը դեռ գիպսի մեջ է։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Նեյմարը պարում է մեկ ոտքով։

Հիշեցնենք, որ Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում (3:0): Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա մոտ երեք ամիս հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում