15:41  ,  20 մարտի, 2018

Մեսին պատմել է, թե ինչու էր սրտխառնոց ունենում խաղերի ժամանակ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ նախկինում չի հետեւել իր սննդակարգին, ինչի պատճառով երբեմն փսխում էր խաղերի ժամանակ։

«Չգիտեմ, թե որն էր կոնկրետ պատճառը, սակայն ես սխալ էի սնվում երկար տարիներ՝ օգտագործելով շոկոլադ, գազավորված ըմպելիքներ ու նմանատիպ շատ բաներ։ Դրա պատճառով սրտխառնոց էի ունենում խաղերի ժամանակ։ Հիմա ես հոգ եմ տանում իմ մասին։ Ուտում եմ ձուկ, միս, բանջարեղեն եւ աղցաններ։ Երբեմն գինի եմ խմում, դա նորմալ է։ Հիմա ամեն բան հստակ կազմակերպված է ու կարգավորված»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 28 խաղի, դարձել 25 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում