14:10  ,  20 մարտի, 2018

«Լիվերպուլը» կմերժի Սալահի վերաբերյալ ցանկացած առաջարկ

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաց թողնել եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին։

The Telegraph-ի համաձայն՝ լիվերպուլցիները կմերժեն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ ցանկացած առաջարկ՝ անկախ գումարից։ Սալահը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծրագրերի առանցքային դերակատարներից է լինելու հաջորդ մրցաշրջանում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ եգիպտացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա 30 խաղում խփել է 28 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում