12:38  ,  20 մարտի, 2018

Whoscored-ը Վարզադատ Հարոյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարզադատ Հարոյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ խաղում (3։0) գոլային փոխանցման հեղինակ դարձած Հարոյանը ստացել է 7․8 գնահատականը։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ ռուսական football.kulichki.net կայքը։

Հիշեցնենք, որ Վարզադատ Հարոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում