13:08  ,  20 մարտի, 2018

NBA․ Լեբրոն Ջեյմսի 40 միավորներն օգնեցին «Քլիվլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» տանը 124։117 հաշվով պարտության է մատնել «Միլուոկիին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 40 միավոր եւ դարձել թրիփլ-դաբլի հեղինակ։

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» առանց թիմի առաջատարների պարտություն է կրել «Սան Անտոնիոյից»՝ 75։89։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Վիկտոր Օլադիպոն։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Միլուոկի»՝ 124:117 (26:25, 38:32, 29:28, 31:32)

«Սան Անտոնիո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 89:75 (30:21, 19:20, 12:22, 28:12)

«Ֆիլադելֆիա» – «Շառլոտ»՝ 108:94 (21:18, 28:38, 32:14, 27:24)

«Ինդիանա» – «Լեյքերս»՝ 110:100 (29:37, 28:22, 35:21, 18:20)

«Բրուքլին» – «Մեմֆիս»՝ 118:115 (32:31, 33:32, 22:31, 31:21)

«Մայամի» – «Դենվեր»՝ 149:141 OT (36:37, 28:26, 28:28, 26:27, 31:23)

«Նյու Յորք» – «Չիկագո»՝ 110:92 (19:18, 28:19, 36:30, 27:25)

«Սակրամենտո» – «Դետրոյտ»՝ 90:106 (21:25, 23:19, 22:29, 24:33)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում