11:30  ,  20 մարտի, 2018

Պորտուգալիայի հավաքականի նոր համազգեստը ԱԱ-2018-ի համար (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը պաշտոնապես ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

Նոր համազգեստում պորտուգալացիները պահպանել են ավանդական գույները՝ կարմիրը եւ սպիտակը։ Թիմի տեխնիկական հովանավորը շարունակում է մնալ Nike-ը։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի (հունիսի 1, Սոչի), Մարոկկոյի (հունիսի 20, Մոսկվա) եւ Իրանի (հունիսի 25, Սարանս) թիմերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով