11:18  ,  20 մարտի, 2018

Արթուր Աբրահամ․ Նիլսենի դեմ մենամարտում կապացուցեմ, որ կարող եմ դարձյալ պայքարել չեմպիոնական գոտու համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) պատմել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան եւ խոսել է իր առաջիկա մրցակից, դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) մասին։

«Նախորդ մենամարտից հետո զրուցեցի իմ մարզիչ Ուլի Վեգների հետ, եւ նա ինձ օգնեց որոշում կայացնել։ Չեմ ցանկանում գնալ թոշակի։ Բռնցքամարտում դեռ անելիքներ ունեմ։ Ամենաշատը ցանկանում եմ նորից դառնալ աշխարհի չեմպիոն։ Անհամբերությամբ եմ սպասում Պատրիկ Նիլսենի դեմ մենամարտին։ Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներիս։ Պատրիկը լավ բռնցքամարտիկ է։ Դա ինձ համար կլինի լավ փորձություն եւ ապացուցելու հնարավորություն, որ կարող եմ դարձյալ պայքարել չեմպիոնական գոտու համար»,- 38-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Պատրիկ Նիլսենի միջեւ մենամարտը կանցկացնի ապրիլի 28-ին գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում։

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում