09:12  ,  20 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար․ Լեւոն Արոնյան vs Շաքրիյար Մամեդյարով

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 20-ին կկայանան 9-րդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որի դեմ առաջին շրջանի պարտիան ավարտել է ոչ ոքի։

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի։  Արոնյանն ունի 3 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5.5, Մամեդյարով՝ 5, Գրիշչուկ՝ 4.5, Դին Լիրեն՝ 4, Կրամնիկ, Կարյակին՝ 3.5-ական, Սո, Արոնյան՝ 3-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում