22:40  ,  19 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8–րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 անընդմեջ պարտություններից հետո ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ եւ վաստակել է 3 միավոր։

Հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի։ 

8–րդ տուրի ամփոփումը կներկայացնենք բոլոր պարտիաների ավարտից հետո։

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Դին Լիրեն (Չինաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5։0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում