00:09  ,  20 մարտի, 2018

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com–ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը Բեռլինի «Ունիոնի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 27–րդ տուրի արտագնա խաղում։

Ադամյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 2 հարված՝ դարպասին։ Հայ ֆուտբոլիստի 15 փոխանցումից թիմակիցներին հասել է 73.3 տոկոսը։ 24–ամյա հարձակվողը 1 անգամ խլել է գնդակը։ Ադամյանը կանոնները խախտել է 2 անգամ, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նրա դեմ կանոնները խախտել են 2 դրվագում։

Ադամյանը ստացել է 6.48 գնահատականը, իսկ լավագույնը «Ռեգենսբուրգի» կազմում եղել է դուբլի հեղինակ դարձած գերմանացի պաշտպան Բենեդիկտ Գիմբերը՝ 7.7։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով, Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում