22:06  ,  19 մարտի, 2018

Պետր Չեխ. Արսեն Վենգերի վերաբերյալ որեւէ ստույգ որոշում դեռ չկա

«Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Արսեն Վենգերի ապագայի վերաբերյալ որեւէ ստույգ որոշում չկա, ասել է լոնդոնյան ակումբի դարպասապահ Պետր Չեխը։

«Կան ֆուտբոլիստներ, որոնց վրա ազդում է մարզիչի մասին տարբեր խոսակցությունները։ Ես կենտրոնացած եմ իմ մարզումների վրա, եւ այդ մասին չեմ մտածում։ Բայց ոմանց վրա կարող է բացասաբար ազդել այդ թեման։ Ես ձգտում եմ դրան չանդրադառնալ եւ ձգտել առավելագույնը տալ թիմի խաղին»,– Չեխի խոսքը մեջբերում է BBC–ն։

«Արսենալի» մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Թիմի երկրպագուների մեծ մասը պահանջում է մարզիչի հրաժարականն արդեն այս ամռանը։ Վենգերը մտադիր է մնալ մինչեւ պայմանագրի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում