19:40  ,  19 մարտի, 2018

Կարապետյանի 18–րդ գոլը Լյուքսեմբուրգում, Միլիտոսյանի գոլային փոխանցումը Սլովակիայում, Յագանի գոլը Բելգիայում

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 18–րդ տուրում «Պրոգրեսը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել է «Դիֆերդանժին»։

Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ 30–ամյա ֆուտբոլիստը 18 գոլով գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների մրցավազքը։

Սլովակիայի Բարձրագույն լիգայի հերթական տուրում «Նիտրան» տանը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Զլատե Մորավցեին»։ Գոլային փոխանցումը կատարել է 24–ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, որը նախկինում հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից։

Բելգիական «Լյերսը» ստուգողական խաղում 2։3 հաշվով պարտվել է «Վեստերլոյին»։ «Լյերսի» կազմում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել հայկական ծագումով 28–ամյա հարձակվող Իվան Յագանը։

Լուսանկարում՝ Ալեքսանդր Կարապետյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում