18:12  ,  19 մարտի, 2018

Վարազդատ Հարոյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարզադատ Հարոյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 23–րդ տուրի խորհրդանշական հավաքականում, football.kulichki.net–ի վարկածով։

«Երիտասարդ կենտրոնական պաշտպանների զույգը շատ լավ խաղ ցուցադրեց։ Հարոյանն ու Չերնովը հուսալի էին գրոհներ սկսելիս եւ անվանական պարտականությունների կատարման ժամանակ։ Հայ ֆուտբոլիստը նաեւ հաջող իրացրեց անկյունայինը՝ գոլային փոխանցում կատարելով Իլյինին։ Հարոյանի 9 երկար փոխանցումներից 8–ը ճշգրիտ էին»,– գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Ուրալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել է «ԲՄԱ–Խաբարովսկին», Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում