16:48  ,  19 մարտի, 2018

«Գալաթասարայի» ֆանատների արձագանքը 94-րդ րոպեին վրիպմանը

Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն» բաժանվել են գոլազուրկ ոչ ոքիով։ Ստամբուլի դերբիի ավելացված ժամանակում «Գալաթասարայն» ունեցել է իրական գոլային պահ, սակայն չի օգտագործել այն։ Համացանցում հայտնվել է «Գալաթասարայի» ֆանատների արձագանքն այդ դրվագին։ Տեսանյութը հավաքել է 600 հազարից ավելի դիտում։

«Գալաթասարայը» 54 միավորով առաջատարն է եւ մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Բաշակշեհիրից»։ «Բեշիկթաշն» ունի 50 միավոր, իսկ «Ֆեներբահչեն» 48 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում