15:39  ,  19 մարտի, 2018

Էդգար Բաբայանի գեղեցիկ գոլը «Բրոնդբյուի» դարպասը

Տեսանյութում ներկայացված է «Հոբրոյի» 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլը «Բրոնդբյուի» դեմ ֆուտբոլի Դանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում։

77-րդ րոպեին Բաբայանը հավասարեցրել էր հաշիվը, սակայն 10 րոպե անց «Բրոնդբյուն» խփել էր հաղթական գոլը (2:1): Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ 65-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ Դա նրա երրորդ գոլն էր Դանիայի ընթացիկ առաջնությունում։

«Հոբրոն» 32 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Բրոնդբյուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 60 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Միտյուլանդը» եւս ունի 60 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս