17:15  ,  19 մարտի, 2018

Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Խարկովում

Հայ ազատ ոճային ըմբիշները օրերս մասնակցել են Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարին, որտեղ նվաճել են 9 մեդալ:

Ոսկե մեդալակիր են դարձել 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը եւ 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը: Արսեն Հարությունյանը (61 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) նվաճել են արծաթե մեդալ, իսկ Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Թորոսյանը (65 կգ) եւ 86 կգ քաշայիններ Իգոր Սարգսյանն ու Մարզպետ Գալստյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում