15:04  ,  19 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը մեքենա է նվիրել վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական խաղերի համար Երեւան ժամանած Հենրիխ Մխիթարյանը մարտի 19-ին այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ, հայտնում է ՀՖՖ կայքը։

Այցի հիմնական նպատակը եղել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների եւ ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Երեւան է ժամանել Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով