16:11  ,  19 մարտի, 2018

Ռոնալդուի տպավորիչ արդյունավետությունը 33 տարեկան դառնալուց հետո

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տպավորիչ արդյունավետություն է գրանցում ծննդյան 33-րդ տարեդարձից հետո։

Պորտուգալիայի հավաքականի ավագը 33 տարեկան էր դարձել փետրվարի 5-ին, ինչից հետո 17 գոլի հեղինակ է դարձել 8 խաղում։ Նա աչքի է ընկել 8 խաղերում անընդմեջ։

«Ռեալ Սոսյեդադին» (փետրվարի 10) Ռոնալդուն խփել է 3 գոլ, ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ դիմակայություններում (փետրվարի 14, մարտի 6)՝ 3, «Բետիսին»՝ 1 (փետրվարի 18), «Ալավեսին»՝ 2 (փետրվարի 24), «Խետաֆեին»՝ 3 (մարտի 3), «Էյբարին»՝ 2 (մարտի 10), «Ժիրոնային»՝ 4 (մարտի 18)։

Պրիմերայի 30-րդ տուրում «Ժիրոնայի» դարպասը խփած 4 գոլերից հետո Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրել է 37-ի։ Այդ ցուցանիշով նա գլխավորել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ռմբարկուների ցուցակը։ Պորտուգալացուն հաջորդում են «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը (36 գոլ), Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (35 գոլ), «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին (35 գոլ) եւ ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատարներից Էդինսոն Կավանին (33 գոլ

Բացի այդ, Պրիմերայում Ռոնալդուն գոլ էր խփել 32-րդ ակումբին, որի դեմ խաղացել է։ Իսպանիայի առաջնությունում պորտուգալացուն չի հաջողվել գրավել միայն «Լեգանեսի» դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում