13:01  ,  19 մարտի, 2018

Մոնրո Արարատը չի միանա Հայաստանի հավաքականին, Նորբերտո Բրիասկոն ժամանել է Երեւան

Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ նրա ակումբը կարեւոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում։

Ակումբի ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա հավաքին, հայտնում է ՀՖՖ կայքը։

Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արդեն ժամանել է Երեւան։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում