12:35  ,  19 մարտի, 2018

NBA. Ուեստբրուկի ու Հարդենի արդյունավետ խաղը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում Արեւելյան գոտու առաջատար «Հյուսթոնը» հյուրընկալվելիս 129։120 հաշվով հաղթել է «Մինեսոտային»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 34 միավոր։

Ռասել Ուեսբրուկի 37 միավորներն ու հերթական թրիփլ-դաբլն «Օկլահոմային» օգնել են ուժեղ գտնվել «Տորոնտոյից»՝ 132։125։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Քրիս Պոլի փոխանցումը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Մինեսոտա» – «Հյուսթոն»՝ 120:129 (23:38, 33:39, 35:30, 29:22)

«Տորոնտո» – «Օկլահոմա»՝ 125:132 (34:40, 30:26, 34:31, 27:35)

«Նոր Օրլեան» – «Բոստոն»՝ 108:89 (20:28, 27:21, 35:27, 26:13)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում