12:07  ,  19 մարտի, 2018

Միհրան Հարությունյանը MMA-ում նորամուտը կնշի Երեւանում կայանալիք մրցաշարում

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում նորամուտը կնշի մայիսի 19-ին Երեւանում կայանալիք մրցաշարում։

Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարի գլխավոր մենամարտում կհանդիպեն Դավիթ Խաչատրյանն ու իռլանդացի Պիտեր Կուիլին։ 

Միհրան Հարությունյանը հանդես կգա երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում, իսկ նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։ Մրցաշարը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում է Haysport-ը։

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում