11:30  ,  19 մարտի, 2018

Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լյուքսեմբուրգում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լյուքսեմբուրգում անցկացված Coupe de Printemps միջազգային մրցաշարում։

Կարծ եւ ազատ ծրագրերի համագումարում 22-ամյա մարզիկը հավաքել է 190.97 միավոր։ Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը երկրորդ տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է 8-րդ արդյունքը։

Չեմպիոնի կոչումը նվաճել է Շվեդիան ներկայացնող Ալեքսանդր Մոժորովը, որը հավաքել է 229.65 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում